Մեր ծառայությունների որակը վերահսկվում է հարցումը ստանալու պահից մինչև վերջնական նյութերի հանձնումը։ Նախագծի համար ընտրում ենք համապատասխան լեզվական և ոլորտային գիտելիքներ ունեցող թարգմանիչների, խմբագիրների և սրբագրիչների։
Թարգմանչի ստուգում
Սկզբնական թարգմանությունն ավարտելուց հետո թարգմանիչը ստուգում է՝ արդյոք իմաստը ճիշտ է փոխանցված, բացթողումներ կամ սխալներ չկան, և պահպանված են նախագծի պահանջները։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են ուղղումներ։
Երկլեզու խմբագրում
Թարգմանչից անկախ մասնագետը համեմատում է սկզբնաղբյուրը և թարգմանությունը՝ գնահատելով տերմինաբանության հետևողականությունը, լեզվական ոճը և նյութի համապատասխանությունը նախատեսվող նպատակին։ Դիտողությունների հիման վրա կատարում ենք ուղղումներ, անհրաժեշտության դեպքում՝ վերաթարգմանություն։
Միալեզու վերանայում
Վերանայողը գնահատում է թարգմանության ընթեռնելիությունն ու համապատասխանությունը համաձայնեցված նպատակին և առաջարկում անհրաժեշտ փոփոխությունները։
Սրբագրում
Ստուգում ենք ուղղագրությունը, կետադրությունը և տեքստի ձևավորումը։ Առաջարկում ենք երկլեզու, միալեզու և նախատպագրական սրբագրում։
Վերջնական ստուգում
Հանձնելուց առաջ ստուգում ենք մատուցված ծառայության համապատասխանությունը համաձայնեցված պահանջներին։ Նախագծի վերաբերյալ հարցի դեպքում նշեք համապատասխան հատվածը և կապվեք մեր թիմի հետ։