Զանգահարել+995 598 945 775 WhatsApp
info@caucasustranslations.com Իլյա Ճավճավաձեի պողոտա 39b-14, G&O բիզնես կենտրոն, Թբիլիսի, Վրաստան

Գրավոր և բանավոր թարգմանություն Արևելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտարանի համար

Caucasus Translations-ը համակարգում է գրավոր և բանավոր թարգմանությունը ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի համար։ Ծրագիրը միավորում է հինգ երկիր՝ բարելավելու ճանապարհային անվտանգության տվյալների հավաքագրումը, համեմատումը և օգտագործումը։

Նախագիծ
Աջակցություն Արևելյան գործընկերության ճանապարհային անվտանգության տարածաշրջանային դիտարանին
Ծառայություններ
Գրավոր և բանավոր թարգմանություն
Համագործակցություն
Ընթացիկ նախագիծ
Դիտարանի աշխատանքի սկիզբը
2024 թվականի փետրվարի 1

Մեր դերը

Համագործակցության սկզբից Caucasus Translations-ը համակարգում է գրավոր և բանավոր թարգմանությունը Արևելյան գործընկերության ճանապարհային անվտանգության տարածաշրջանային դիտարանի համար։ Ծրագրի թիմը երկու ծառայությունների համար ունի մեկ կապի պատասխանատու։

Ինչու է լեզվական աջակցությունը կարևոր

Տարբեր երկրների ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալները համեմատելիս մասնագետները պետք է վստահ լինեն, որ թվերը նկարագրում են նույն երևույթը։ Օրինակ՝ «ծանր վնասվածք» հասկացությունը պետք է նույն իմաստն ունենա թե՛ գրավոր զեկույցում, թե՛ տվյալների հավաքագրման մեթոդների քննարկման ժամանակ։ Նույնը վերաբերում է պատահարների ծանրության աստիճանին և ճանապարհային երթևեկության մասնակիցների խմբերին։ Միասնական տերմինաբանությունն օգնում է համեմատել արդյունքները և քննարկել դրանց նշանակությունը քաղաքականության մշակման համար։

Ծրագիրը գործնականում

Ծրագիրը՝ հակիրճ

5
Մասնակից երկիր
28
Ցուցանիշ ճանապարհային անվտանգության արդյունավետության ինդեքսում
50%
Մինչև 2030 թվականը ճանապարհային պատահարներում զոհվածների և ծանր վիրավորների թվի նվազեցման թիրախ՝ 2020 թվականի համեմատ

Դիտարանն աշխատանքը սկսել է 2024 թվականի փետրվարի 1-ին և միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան։ Նրանց ընդհանուր նպատակն է մինչև 2030 թվականը կիսով չափ նվազեցնել ճանապարհային պատահարներում զոհվածների և ծանր վիրավորների թիվը՝ 2020 թվականի համեմատ։

Խնդրի ծավալը ցույց է տալիս, թե ինչու են անհրաժեշտ համադրելի տվյալներ։ Դիտարանի տվյալներով՝ 2024 թվականին հինգ երկրներում ճանապարհային պատահարներում զոհերի միջին ցուցանիշը կազմել է 9,5՝ 100 000 բնակչի հաշվով, իսկ ԵՄ-ում՝ 4,5։ Ճանապարհային անվտանգության արդյունավետության ինդեքսը համեմատում է հինգ ոլորտի 28 ցուցանիշ և օգնում է որոշումներ կայացնողներին պարզել, թե որտեղ է անհրաժեշտ գործել։ Քիշնևում անցկացված առաջին տարածաշրջանային համաժողովին մասնակցել է շահագրգիռ կողմերի ավելի քան 60 ներկայացուցիչ։ Նրանք քննարկել են, թե ինչպես կարելի է պատահարների տվյալներն օգտագործել քաղաքականության մշակման համար։

Նախատեսո՞ւմ եք բազմալեզու ծրագիր։

Նշեք, թե որ լեզուների, նյութերի և միջոցառումների համար է անհրաժեշտ աջակցություն։ Մեր թիմը կօգնի պլանավորել գրավոր և բանավոր թարգմանությունը։

Ստանալ նախագծի գնային առաջարկ